Հիշատակի տարբեր ձևեր կան, մի քիչ դժվար հարց եք տալիս. Նաիրա Հովսեփյանը՝ զnhվածների դիմանկարները մաքրելու մասին
Հասարակություն
17:36 03/07/2026
Հայաստան

Հիշատակի տարբեր ձևեր կան, մի քիչ դժվար հարց եք տալիս. Նաիրա Հովսեփյանը՝ զnhվածների դիմանկարները մաքրելու մասին

«Ես զոհված բառը չեմ սիրում, ուզում եմ, որ մենք տղաներին ասենք անմահացածները»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վճռաբեկ դատարանի դատավոր Նաիրա Հովսեփյանը, ում որդին՝ Գևորգ Արշակյանը,  զոհվել է 44-օրյա պատերազմում։

Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս է վերաբերում այն փաստին, որ մաքրում են քաղաքի տարբեր հատվածներում արված զոհված զինծառայողների նկարները։

Ն. Հովսեփյանն ասաց. «Հիշատակի տարբեր ձևեր կան։ Իմ տղայի նկարը երբեք չի եղել։ Մի քիչ դժվար հարց եք տալիս, հուզական հարց է։ Կարծում եմ՝ ինչ պատասխան էլ տամ,  կարող է, միգուցե, որոշ մարդկանց իմ պատասխանը դուր չգա, առավել ևս, որ խոցելի խմբի մարդկանց մասին է խոսքը։ Չեմ ուզում այս հարցին պատասխանել»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder