Բժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար
Աշխարհում
22:35 03/07/2026
Աշխարհ

Բժիշկը բացահայտել է շոգ եղանակի աննկատելի վտանգները մարմնի համար

«Հիմա դու գիտես» սյունակում թերապևտ Լարիսա Կիմը ներկայացրել է  մարմնի համար ջերմության աննկատելի վտանգները: Երբ դրսում շոգ է,  սկսվում է քրտնարտադրություն: Սովորական ամառային օրը մարդը կարող է ֆիզիկական ակտիվության ժամանակ քրտինքի միջոցով ժամում կորցնել մեկից երկու լիտր հեղուկ, ինչը շատ է։

«Մեր մարմինը մոտավորապես 60 տոկոս ջրից է բաղկացած: Ջուրը մասնակցում է բառացիորեն ամեն ինչի՝ սննդանյութերի փոխադրմանը, ջերմակարգավորմանը, նյարդային համակարգի գործունեությանը և արյան մաքրմանը երիկամների միջոցով», - բացատրել է բժիշկը:

Ըստ նրա, երբ ջրի կորուստը կազմում է մարմնի քաշի 1-2 %-ը, առաջանում է ծարավ, և կենտրոնացումը նվազում է: 3-4 %-ի դեպքում սկսվում են գլխացավեր, գլխապտույտ և սրտի բաբախյունի արագացում: 5 %-ը կամ ավելիի դեպքում պահանջվում է բժշկական միջամտություն:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder