ԱԺ պատգամավորները նոր տեքստով կերդվեն
Քաղաքական
16:40 03/07/2026
Հայաստան

ԱԺ պատգամավորները նոր տեքստով կերդվեն

Ազգային ժողովի նոր կազմը օրենսդիրում իր գործունեությունը նոր երդման տեքստով կսկսի։ ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայամանագրի» խմբակցության քվեարկությամբ հաստատվեց «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։

Փոփոխություններն առաջարկել էին ԱԺ հեռացող նախագահ Ալեն Սիմոնյանը, ՔՊ-ականներ Արուսյակ Ջուլհակյանը և Հասմիկ Հակոբյանը։

Ավելի վաղ Սիմոնյանն այս նախաձեռնությունը  բնորոշել էր պատմական ու կարևոր. «Կանոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կկատարվի, պատգամավորների երդման տեքստը կփոփոխվի։ Այն կդառնա շատ ավելի համահունչ այսօրվա իրականությանը, այսօրվա իրական պետությանը, մեր օրենսդրությանը, հայ ժողովրդին բնորոշ և հայ ժողովորդի համար կարևոր բաների մասին կլինի տեքստը»։ 

Երդման նոր տեքստն է. «անուն Հայաստանի Հանրապետության հարատեւության, անկախության, ինքնիշխանության եւ հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի ներկայացուցչի պարտականություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության պետականության ամրապնդմանը եւ շահերի
պաշտպանությանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգության ու բարեկեցության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:

Փա՜ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»:»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ԱԺ պատգամավորները նոր տեքստով կերդվեն