Ապուշություններ կարող են ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան. Ռուբեն Ռուբինյան
Քաղաքական
12:53 03/07/2026
Հայաստան

Ապուշություններ կարող են ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նախագահի պաշոտոնում ՔՊ-ի կողմից առաջադրված Ռուբեն Ռուբինյանն ապուշություն ու հիմարություն է  որակում այն հայտարարությունները, ըստ որոնց, իր թեկնածությունն առաջարկել են Թուրքիայից։ Այդ տեսակետին որպես հիմնավորում է բերվում այն, որ Սերդար Քըլըչն  իրեն հրապարակային կերպով շնորհավորել է։ Ռուբինյանը դրան հակադարձում է՝  Ռուսաստանից էլ են շնորհավորել, կամ ընտրությունների գիշերը, երբ Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին, ուրեմն ի՞նչ, Վրաստանի վարչապետի հրահանգո՞վ է Նիկոլ Փաշինյանը հաղթել։

«Այդ ապուշությունները, իհարկե, կարելի է  ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան, հասկանո՞ւմ եք։ Այս նույն խոսակցությունները եղել են ուղիղ հինգ տարի առաջ, Սերժ Սարգսյանի թիմակիցները եկան ու սկսեցին այդ տխմար հարցերը տալ։ Հիմա որտե՞ղ է Սերժ Սարգսյանի խմբակցությունը, ոչ մի տեղ քաղաքականապես։ Նույնը սպասվում է «Ուժեղ Հաաստանին», եթե որոշեն գնալ նույն ճանապարհով»,-ասաց նա։

Նա հայտարարեց, որ ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում Թուրքիայի հետ բանակցություններում չի լինելու Թուրքիայի հետ բանակցողը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ապուշություններ կարող են ասել, բայց դրանք պետք է հիմք ունենան. Ռուբեն Ռուբինյան