Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ենթադրել, թե ՀՀ-ի հետ սահմանների բացման դեպքում Թուրքիան կկարողանա Հայաստանն ապահովել էներգառեսուրսներով, գործնականում անհնար է. Ռուս թյուրքագետ
«Ռուսաստանն առաջատար, ես կասեի՝ ամենակարևոր դերն ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում․.. Ռուսաստանը շարունակելու է իր աջակցությունը ցուցաբերել որպես պատասխանատու և կարևոր գործընկեր»,- ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան ավագ խորհրդական Դմիտրի Պանտելինը Երևանում անցկացվող «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը» թեմայով համաժողովում։
Սպուտնիկ Արմենիայի հաղորդմամբ, նույն համաժողովում ռուս թյուրքագետ, քաղաքագետ Վլադիմիր Ավատկովը ասել է, որ հնարավոր չէ ռուսական էներգառեսուրսները փոխարինել. «Թուրքիան, օրինակ, միայն 10%-ով կարող է ապահովել իրեն էներգառեսուրսներով, նա դրանք ձեռք է բերում այլ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից։ Ենթադրել, թե Հայաստանի հետ հարաբերությունների դրական զարգացման, սահմանների բացման դեպքում Թուրքիան կկարողանա Հայաստանն ապահովել էներգառեսուրսներով, գործնականում անհնար է։ Եթե դա լինի էլ, ապա լինելու է ռուսական գինը մի քանի անգամ գերազանցող։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, մի կողմից էներգառեսուրսները սպառվում են, մյուս կողմից էլ պայմանագրային պարտավորություններ կան այլ երկրների հետ, որոնք Բաքուն չի խախտելու՝ հօգուտ Երևանի հետ հարաբերությունների լավացման»։