Հայաստանից Ռուսաստան արտահանման ցավոտ սահմանափակումները Երևանի՝ դեպի ԵՄ շարժման գինն են. Ավատկով
Քաղաքական
17:16 04/07/2026
Աշխարհ

Հայաստանից Ռուսաստան արտահանման ցավոտ սահմանափակումները Երևանի՝ դեպի ԵՄ շարժման գինն են. Ավատկով

«Ռուսաստան հայկական գյուղատնտեսական արտադրանքի արտահանման ցավոտ սահմանափակումները Երևանի՝ դեպի Եվրամիություն շարժման գինն են»,- Երևանում կայացած «Հարավային Կովկասի էներգետիկ անվտանգությունը» թեմայով համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց արևելագետ, տարածաշրջանային քաղաքականության փորձագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի հասարակական գիտությունների գիտական ​​տեղեկատվության ինստիտուտի Մերձավոր և հետխորհրդային Արևելքի բաժնի վարիչ Վլադիմիր Ավատկովը։

«Դա նույնիսկ գաղափարախոսական հարց չէ, այլ զուտ տնտեսական։ Կան ինտեգրացիոն հարթակներ՝ դուք չեք կարող լինել բազմաթիվ ինտեգրացիոն հարթակներում, հատկապես որ դրանց օրենսդրությունը չի համապատասխանում միմյանց»,- ասել է փորձագետը։

Ըստ նրա, այս առումով, Հայաստանի ԵՄ-ի ուղղությամբ շարժումը չի կարող և չի ֆինանսավորվի Ռուսաստանի կողմից, և այդտեղից էլ գալիս են այդ ցավոտ սահմանափակումները։

«Իսկապես, դրանք ցավոտ են ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի, մեր հասարակության համար։ Ի վերջո, պարզ հարցն այն է՝ ծիրանի գինը բարձրացե՞լ է։ Այո՛։ Եվ, իհարկե, սա նաև մեզ համար խնդիր է. մենք շատ էինք սիրում հայկական ծիրան։

Բայց սա այն գինն է, որը վճարվում է, ըստ էության, բառի լայն իմաստով, դեպի Եվրամիություն շարժվելու համար»,- ասել է Վլադիմիր Ավատկովը։

Նրա խոսքով, ներկայիս իրավիճակը կապված է գյուղատնտեսական արտադրանքի հետ, բայց, հաշվի առնելով ներկայիս դինամիկան, կարելի է նաև քննարկել գազային համաձայնագրի վերանայումը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder