Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ. Ալիևը շնորհավորել է Թրամփին
Քաղաքական
14:09 04/07/2026
Տարածաշրջան

Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ. Ալիևը շնորհավորել է Թրամփին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նա անդրադարձել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, նա մասնավորապես նշել է. «Մենք նաև խորը գնահատանք ենք հայտնում Հարավային Կովկասում խաղաղության օրակարգի առաջխաղացման և տարածաշրջանում կայուն զարգացումը խթանելու ձեր վճռական ջանքերի համար: Անցյալ տարի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեր նախաձեռնությամբ կայացած պատմական եռակողմ հանդիպման արդյունքները մեր տարածաշրջանում ստեղծեցին բոլորովին նոր և դրական մթնոլորտ:

Այսօր Ադրբեջանն ու Հայաստանը ապրում են խաղաղության մեջ և հաստատում են առևտրային հարաբերություններ:

Ես նաև կցանկանայի հատուկ նշել ձեր երկրի շարունակական աջակցությունը տարածաշրջանային կայունությանը և տնտեսական զարգացմանը նպաստող ենթակառուցվածքային նախագծերին, մասնավորապես՝ «Թրամփի երթուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) նախագծին, որը կապահովի Ասիայի և Եվրոպայի միջև այլընտրանքային, հուսալի և անվտանգ կապ»:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder