Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հազարավոր իսրայելցիներ շաբաթ երեկոյան դուրս են եկել փողոցներ՝ երկրի խոշոր քաղաքներում հակակառավարական ցույցերի մասնակցելու համար։ Գլխավոր ցույցը տեղի է ունեցել Թել Ավիվի կենտրոնում։ Այս մասին հայտնում է Ռիա նովոստին։
Թել Ավիվում հանրահավաքը տեղի է ունենում Թատերական հրապարակում, որտեղ հավաքվել են ձախակողմյան քաղաքական սպեկտրի կողմնակիցները, որոնք ավանդաբար դեմ են վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակողմյան կառավարության քաղաքականությանը։
Թատերական հրապարակում հանրահավաքից առաջ հարյուրավոր ակտիվիստներ երթով անցել են քաղաքի կենտրոնական փողոցներով՝ պահանջելով վաղաժամկետ ընտրություններ։