«Հրապարակ». ՊՆ-ում «ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել
Օրվա մամուլ
08:35 04/07/2026
Հայաստան

«Հրապարակ». ՊՆ-ում «ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ 2022 թվականից հետո պաշտպանական գերատեսչությունում, այսպես կոչված, «ստուկաչների ինստիտուտ» է ձևավորվել։ Ամեն զորամասում նախարար Պապիկյանը նշանակել է մեկ հոգու, որը եղել է իր աչքն ու ականջը: Այդ անձը պետք է պարզեր, թե ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ է մտածում իշխանությունների մասին և այլն։

Մի քանի զորամասերում «պալիտ են արել» «ստուկաչներին», ընդ որում, կարելի է ասել` իրենք են իրենց «պալիտ արել», քանի որ այնքան են հարցեր տվել ու սադրել զորքին, զինծառայողների քաղաքական հայացքներով հետաքրքրվել, որ պարզ է դարձել նպատակը: Մեզ պատմեցին, որ բացահայտված «լրտեսների» նկատմամբ որոշ տեղերում պատժիչ գործողություններ են իրականացվել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Աղբյուրը`Panorama.am
Placeholder