Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Վլադիմիր Զելենսկին կարող է Մոսկվա գալ, հենց որ պատրաստ լինի կարևոր, պատասխանատու որոշումներ կայացնելու»,- Ռիա նովոստիի հաղոորդմամբ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Ռադիո ԿՊ»-ի եթերում։
Ըստ նրա, Կիևում հստակ գիտի, թե որոնք են դրանք։
Զելենսկին նախկինում առաջարկել էր Պուտինի հետ հանդիպում անցկացնել Կոնստանտինովկայում։ Մեկ օր առաջ Ռուսաստանի նախագահին տեղեկացրել էին, որ Ռուսաստանի զինված ուժերը ազատագրել են քաղաքը։
Պեսկովն ասել է, որ եթե Վլադիմիր Զելենսկու՝ Կոնստանտինովկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու առաջարկը արտահայտում է նրա՝ Ռուսաստան գալու պատրաստակամությունը, Կրեմլը ողջունում է դա, սակայն Ռուսաստանի առաջնորդը խոսել է նրան Մոսկվայում ընդունելու իր պատրաստակամության մասին։
«Եթե պարոն Զելենսկին այսպիսով արտահայտում է իր պատրաստակամությունը՝ գալու Ռուսաստանի Դաշնություն, մենք դա ողջունում ենք։ Սակայն մենք կցանկանայինք հիշեցնել, որ նախագահ Պուտինը խոսել է նրան Մոսկվայում ընդունելու իր պատրաստակամության մասին։ Ի վերջո, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաքը Մոսկվան է, այլ ոչ թե Կոնստանտինովկան», - նշել է Պեսկովը «Ռադիո ԿՊ»-ի եթերում։