ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ
Քաղաքական
15:25 04/07/2026
Հայաստան

ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ

ՀՀ  արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության 250-ամյակի կապակցությամբ: 

«Շնորհավորում ենք Միացյալ Նահանգների կառավարությանն ու ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանն ու ԱՄՆ-ն վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը, որը հետագա զարգացման լայն հնարավորություններ է բացում։ Մենք անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը՝ ի շահ մեր երկու ժողովուրդների»,- նշված է գրառման մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ն ու ԱՄՆ-ն վայելում են հարաբերությունների պատմական հանգրվանը, անհամբեր սպասում ենք մեր կապերի առավել խորացմանը. ՀՀ ԱԳՆ