Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան
Քաղաքական
18:56 04/07/2026
Հայաստան

Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան

«Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց»,- ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

«Ակնկալում էինք, որ Սահմանադրական դատարանը չկայացնի այնպիսի որոշում, որը կապացուցի՝ Հայաստանում արդարությունն ու արդարադատությունը մահացել են: Ցավոք սրտի, այս որոշումը հենց դրա մասին էլ վկայում է՝ Հայաստանում այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց։ Չեմ խոսում ժողովրդավարության ու լեգիտիմության մասին»,- ասաց նա:

Հիշեցնենք՝  ՍԴ-որոշմամբ, ԿԸՀ՝  հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին որոշումը թողեց ուժի մեջ, այսպիսով մերժելով հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերիդիմումները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Այս որոշմամբ արդարության և արդարադատության վրա վերջնականապես տապանաքար դրվեց. Իվետա Տոնոյան