Վտանգված է մեր Սահմանադրության գոյը՝ արտաքին թշնամnւ օրակարգով, ներքին կամակատարների ձեռամբ. Մելոյան
Իրավունք
21:24 05/07/2026
Հայաստան

Վտանգված է մեր Սահմանադրության գոյը՝ արտաքին թշնամnւ օրակարգով, ներքին կամակատարների ձեռամբ. Մելոյան

«Այսօր՝ հուլիսի 5-ին Հայաստանի Հանրապետությունում տոնում ենք Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրը։ Սահմանադրության 31-րդ տարեդարձն է։ Հայաստանի Հանրապետության խարխլված անվտանգության համակարգերից անմասն չի մնացել նաև իրավական անվտանգությունը»,- նշել է սահմանադրագետ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Գոհար Մելոյանը։ 

Նա շարունակել է. «Ու, ընդհանրապես, վտանգված է մեր Սահմանադրության գոյը՝ արտաքին թշնամու օրակարգով, ներքին կամակատարների ձեռամբ։

Fiat justitia, ruat caelu։

«Թող արդարությունը հաղթի, թեկուզ երկինքը փլվի»։

Այս խոսքերը հիշեցնում են, որ արդարությունը երբեք չպետք է ստորադասվի քաղաքական նպատակահարմարությանը։

Լիահույս եմ, որ ապագայում մեր Սահմանադրության ծնունդը կնշենք այնպիսի Հայաստանում, որտեղ թղթին տրված որակյալ Սահմանադրության տեքստը կզուգորդվի՝ երկրում կայացած սահմանադրականությամբ և սահմանադրական մշակույթով, իսկ պետական խորհրդանիշները պարբերաբար ձևախեղման սպառնալիքի առարկա ՉԵՆ հանդիսանա!

Հայաստանի համար մարգարեական էին ԱՄՆ 3-րդ նախագահ Թոմաս Ջեֆերսոնի խոսքերը՝ պետության գոյի դեմ ուղղված մեծագույն վտանգը Սահմանադրություն արհամարհող իշխանությունն է։

Շնորհավորում եմ այս տոնն իրենց հետ ասոցացնող բոլոր մասնագետներին՝ հատկապես առանձնացնելով Սահմանադրական դատարանի այն դատավորներին, ովքեր, շուրջ մեկ տարի հրի և ջրի միջով անցնելով, ցույց տվեցին արժանապատիվ մարդ և մասնագետ լինելու մաստերկլաս. դուք մեր պետության իրավունքի պատմության գիգանտներն եք»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder