Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կմեկնի Սիրիա
Քաղաքական
20:02 05/07/2026
Աշխարհ

Ֆրանսիայի նախագահը 17 տարվա ընթացքում առաջին անգամ կմեկնի Սիրիա

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կայցելի Սիրիա։ Այս մասին հաղորդում է SANA-ն։

Սիրիայի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ պատվարժան հյուրը կմասնակցի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ուղղված բանակցություններին։ Կքննարկվեն Դամասկոսի և Փարիզի համար հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային հարցեր։ Մակրոնին կուղեկցեն ներդրողներ և ֆրանսիական ընկերությունների ներկայացուցիչներ, քանի որ քննարկումը կկենտրոնանա երկրների միջև տնտեսական համագործակցության ընդլայնման վրա։ Ֆրանսիայի առաջնորդը նաև կհանդիպի իր սիրիացի գործընկեր Ահմեդ ալ-Շարաայի հետ։

Գազետա.ռու-ի հաղորդմամբ, վերջին անգամ Ֆրանսիայի նախագահ (Նիկոլա Սարկոզի) Սիրիա է այցելել 2009 թվականին։ Այսպիսով, Մակրոնը կդառնա առաջին արևմտյան առաջնորդը, որը պաշտոնական այց կկատարի Սիրիա 2024 թվականի վերջին իշխանության փոխանցումից ի վեր։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder