Հրդեհ շոգեբաղնիքում
Հասարակություն
13:51 05/07/2026

Հրդեհ շոգեբաղնիքում

Հուլիսի 5-ին՝ ժամը 02։30-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորապատ բնակավայրի 1-ին փողոցում գտնվող առանձնատանը կից շոգեբաղնիքում։

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:54-ին, մարվել՝ 04:47-ին: Այրվել են շոգեբաղնիքը, հարակից տան ննջարանի և հյուրասենյակի պատը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder