Սյունիքում բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, ընդունել մկրատաձև դիրք
Հասարակություն
20:49 05/07/2026
Հայաստան

Սյունիքում բեռնատարը ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, ընդունել մկրատաձև դիրք

Այսօր ժամը 16։08-ին, Սյունիքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վերին Խոտանան բնակավայրի տարածքում բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք է ընդունել և փակել ճանապարհը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի Աղվանիի հենակետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ բեռնատար մեքենան ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս է եկել, ընդունել մկրատաձև դիրք, ինչի հետևանքով ճանապարը դարձել է միակողմանի երթևեկելի։

Հատուկ տեխնիկայի միջոցով և փրկարարների օգնությամբ (քարշակմամբ) բեռնատարը դուրս է բերվել երթևեկելի հատված։

Երթևեկությունը երկկողմանի բացվել է՝ մոտ 100 բեռնատար և 50 մարդատար ավտոմեքենա շարունակել է ընթացքը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder