Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Քաղաքական
17:57 06/07/2026
Տարածաշրջան

Ռուսաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ

Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչվել է ԱԳ նախարարություն։  Դիվանագետին բողոք է ներկայացվել հուլիսի 5-ին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում ադրբեջանական SOCAR ընկերությանը պատկանող լցակայանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ։ Ռուսական կողմը չի մեկնաբանել այդ պնդումները, հայտնում է «Կոմերսանտ»-ը։

«Ռուսական կողմին կոչ է արվել համակողմանի հետաքննություն անցկացնել նշված բոլոր փաստերի վերաբերյալ, համապատասխան պարզաբանումներ տրամադրել միջադեպերի առնչությամբ և կատարել քաղաքացիական օբյեկտներն ու դիվանագիտական ​​ներկայացուցչությունները պաշտպանելու վերաբերյալ միջազգային պարտավորությունները», -ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder