Աշխատավարձի ու պարգևավճարի համար մանդատ վերցնելու մասին խոսակցությունները ծիծաղելի են. Անդրանիկ Գևորգյան
Քաղաքական
15:33 06/07/2026
Հայաստան

Աշխատավարձի ու պարգևավճարի համար մանդատ վերցնելու մասին խոսակցությունները ծիծաղելի են. Անդրանիկ Գևորգյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Անդրանիկ Գևորգյանը ծիծաղելի է  որակում այն խոսակցությունները, ըստ որի, իրենք մանդատները վերցնում են աշխատավարձ ու պարգևավճար ստանալու համար։

Նա խնդրում է դադարեցնել այդ խոսակցությունները, նշում, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի ներկայացուցիչներից որևէ մեկը ֆինանսական խնդիրներով պայմանավորված մանդատ չի վերցնում, քանի որ բոլորն էլ իրենց ոլորտներում կայացած ու բարձր վարձատրվող մասնագետներ են։

«Մեր պայքարը սկսկել ենք ձեզ հետ միասին ու պիտի շարունակենք միասին։ Մենք թողնում ենք ամեն բան՝ հասկանալով բոլոր դժվարություններն ու բարդությունները, այն, որ այս իշխանությունը չունի կարմիր գծեր։ Մենք պայքարը շարունակում ենք ԱԺ-ում, փողոցում, մարզերում, մայրաքաղաքում։ Մի տարանջատեք մեզ ձեզանից, մենք սկսել ենք պարզ ու թափանցիկ, այդպես էլ շարունակելու ենք, այս պառակտումը, որ որոշ ուժեր ցանկանում են մտցնել մեր մեջ, չի կարող ունենալ արդյունք, քանի որ մեր պայքարը ձեզ հետ է, մենք միասին պետք է հասնենք ցանկալի փոփոխությունների»,-ասաց նա։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder