Կիևը հայտնում է 19 զnհվшծի մասին
Քաղաքական
22:05 06/07/2026
Հայաստան

Կիևը հայտնում է 19 զnհվшծի մասին

Հրթիռների լուրջ պակասի պատճառով կիրակի գիշերը Ռուսաստանի կողմից Կիևի ուղղությամբ արձակված 23 բալիստիկ հրթիռներից ոչ մեկը չի հաջողվել խոցել BBC-ի փոխանցմամբ՝ հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ընդհանուր առմամբ Ռուսաստանը կիրառել է 68 հրթիռ և 351 հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից ուկրաինական հակաօդային պաշտպանությունը խոցել է 37 հրթիռ և 326 անօդաչու սարք, սակայն բալիստիկ հրթիռները չեն վնասազերծվել։

Կիևի վրա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ լայնածավալ հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, իսկ մայրաքաղաքի շրջակայքում՝ ևս 6-ը։ Վիրավորվել է առնվազն 56 մարդ Կիևում և 16-ը՝ ավելի լայն տարածաշրջանում։ Հրթիռային հարվածների հետևանքով քաղաքի մի քանի բազմաբնակարան շենքեր մասամբ փլուզվել են, շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։

Զելենսկին ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովից առաջ կոչ է արել դաշնակիցներին ընդունել ուժեղ և վճռական որոշումներ՝ Ուկրաինայի օդային պաշտպանությունն ուժեղացնելու համար։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը կշարունակի հարվածել բնակելի թաղամասերին, քանի դեռ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի հրթիռները մնում են դաշնակիցների պահեստներում։

Մինչդեռ Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինան շարունակել է անօդաչու թռչող սարքերով հարվածներ հասցնել ռուսական էներգետիկ ենթակառուցվածքներին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ուկրաինական կողմը արձակել է 625 հեռահար անօդաչու սարք, որոնցից, ըստ Մոսկվայի, խոցվել է 613-ը։

 Զելենսկին ընդգծել է, որ ԱՄՆ-ն և եվրոպացի գործընկերները բավարար հնարավորություններ ունեն Ուկրաինայի օդային պաշտպանությունն ամրապնդելու համար, իսկ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Ուկրաինայի օդային պաշտպանության հրատապ կարիքները լինելու են քննարկման հիմնական թեմաներից մեկը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder