Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովին կանչվել է ԱԳ նախարարություն։ Դիվանագետին բողոք է ներկայացվել հուլիսի 5-ին Ուկրաինայի Նիկոլաևի մարզում ադրբեջանական SOCAR ընկերությանը պատկանող լցակայանի վրա իրականացված անօդաչու թռչող սարքի հարձակման կապակցությամբ։ Ռուսական կողմը չի մեկնաբանել այդ պնդումները, հայտնում է «Կոմերսանտ»-ը։
«Ռուսական կողմին կոչ է արվել համակողմանի հետաքննություն անցկացնել նշված բոլոր փաստերի վերաբերյալ, համապատասխան պարզաբանումներ տրամադրել միջադեպերի առնչությամբ և կատարել քաղաքացիական օբյեկտներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները պաշտպանելու վերաբերյալ միջազգային պարտավորությունները», -ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։