Շահագրգռված ենք ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ. Փաշինյանը՝ Միշուստինին
Քաղաքական
16:46 06/07/2026
Աշխարհ

Շահագրգռված ենք ԵԱՏՄ-ին մեր անդամակցությամբ. Փաշինյանը՝ Միշուստինին

Եկատերինբուրգում իր ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Երևանը հանձնառու է Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացմանը և շահագրգռված Եվրասիական տնտեսական միությանը Հայասռանի անդամակցությամբ։

«Այս հանդիպումը շատ լավ առիթ է մեր հարաբերությունների օրակարգի ողջ շրջանակը քննարկելու համար։ Եվ ընտրություններից հետո սա լավ առիթ է, ինչպես ասում են, ժամացույցները ճշգրտելու համար։ 

Վերջերս ի հայտ են եկել որոշ խնդրահարույց հարցեր, և, իհարկե,  հուսով եմ, որ մենք կքննարկենք և կլուծենք այդ հարցերը։

Թե ընտրություններից առաջ, թե ընտրություններից հետո մենք հանձնառու ենք Ռուսաստանի Դաշնության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմանը։ Եվ, իհարկե, մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միությանը մեր անդամակցությամբ։

Եվ շահագրգռված ենք, որպեսզի այն մեխանիզմները, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով, գործեն պլանային ռեժիմով։ Եվ ես կարծում եմ, որ դա բխում է Եվրասիական տնտեսական միության հետագա զարգացման շահերից։ Իհարկե, ինչպես արդեն ասացի, մենք կառուցողական ենք տրամադրված՝ քննարկելու և պարզաբանելու բոլոր հարցերն ու բոլոր նրբությունները։

Եվ հույս ունեմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքներով մեզ կհաջողվի լուծել կոնկրետ հարցեր։ Շատ շնորհակալություն»։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder