Նեյմարը հայտարարել է Բրազիլիայի հավաքականից հեռանալու մասին
Աշխարհում
10:54 06/07/2026
Աշխարհ

Նեյմարը հայտարարել է Բրազիլիայի հավաքականից հեռանալու մասին

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին անմիջապես թիմի Աշխարհի առաջնությունից դուրս մնալուց հետո։

Բրազիլիան 1/8 եզրափակչում 2-1 հաշվով պարտվել է Նորվեգիային։ 34-ամյա խաղացողը փոխարինման է մտել 67-րդ րոպեին և 100-րդ րոպեին խփել մխիթարական գոլ՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Խաղից հետո աստղային խաղացողը հայտարարել է ազգային հավաքականից հեռանալու մասին։

«Ես փորձեցի ու փորձեցի։ Հիմա ամեն ինչ ավարտվեց։ Ես սկսեցի այստեղից և այստեղ էլ ավարտեցի ավարտեցի այստեղ», -Նեյմարի խոսքերն է մեջբերում Globo-ն։

Նա հիշել է, որ իր ազգային հավաքականի կազմում նորամուտը նշել է «Մետլայֆ» մարզադաշտում՝ 2010 թվականին ԱՄՆ-ի դեմ ընկերական խաղում, որը Նյու Ջերսիի նույն մարզադաշտն էր, որտեղ նախօրեին տեղի է ունեցել Նորվեգիայի դեմ խաղը։

Սա Նեյմարի կարիերայի չորրորդ Աշխարհի առաջնությունն էր։ Նա Բրազիլիայի ազգային հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 130 խաղ՝ խփելով 80 գոլ։

 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Նեյմարը հայտարարել է Բրազիլիայի հավաքականից հեռանալու մասին