Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ռոմարիոն նշել է Աշխարհի առաջնությունում Բրազիլիայի անհաջողության մեղավորներին
Բրազիլիայի ազգային հավաքականը դուրս է մնացել 2026 թվականի Աշխարհի առաջնությունից 1/8 եզրափակչում։ Կառլո Անչելոտիի սաները 2-1 հաշվով պարտվել են Նորվեգիային։
Հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոն արձագանքել է ազգային հավաքականի գրանցած արդյունքին։
«Այս արդյունքի համար բոլորը մեղավոր են։ Մարզիչը նույնպես։ Մենք չտեսանք Բրազիլիայի այն հավաքականը, որին ճանաչում ենք», - լեգենդար հարձակվողի խոսքերն է մեջբերել El Chiringuito-ն։
1990 թվականից ի վեր առաջին անգամ Բրազիլիան չի կարողացելհասնել Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։
Հաջորդ փլեյ-օֆֆ փուլում Նորվեգիան կմրցի Անգլիայի հետ։ Խաղը կկայանա հուլիսի 12-ին։