«Չայնիի ոլորաններ»-ում տեղի է ունեցել քարաթափում
Հասարակություն
10:04 07/07/2026
Հայաստան

«Չայնիի ոլորաններ»-ում տեղի է ունեցել քարաթափում

Նախօրեին ժամը 17։26-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղի է ունեցել քարաթափում․ առկա է հետագա քարաթափման վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարար ծառայության հաղորդմամբ, փրկարարները հեռացրել են թափված քարերը ճանապարհի երթևեկելի հատվածից․ ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Չայնիի ոլորաններ»-ում տեղի է ունեցել քարաթափում