Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ ԱԱ 1/4 եզրափակիչ
Սպորտ
22:09 07/07/2026
Աշխարհ

Արգենտինայի հավաքականը հաղթեց Եգիպտոսին և դուրս եկավ ԱԱ 1/4 եզրափակիչ

Արգենտինան դուրս եկավ Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում արգենտինացիները  մրցեցին Եգիպտոսի հետ։

Եգիպտոսը բացեց հաշիվը 15-րդ րոպեին։   21-րդ րոպեին Լիոնել Մեսսին հնարավորություն ուներ հավասարեցնելու հաշիվը, բայց նրա 11 մետրանոց հարվածը հետ մղեց Ուֆա Շոբեյրը։ 67-րդ րոպեին Եգիպտոսը կրկին գրավեց Արգենտինայի դարպասը։ 

79-րդ րոպեն Քրիստիան Ռոմերոն  առաջին գոլը խփեց Եգիպտոսի հավաքականի դարպասին։ Չորս րոպե անց Լիոնել Մեսսին գրավեց Եգիպտոսի դարպասը։ Ավելացված ժամանակի երրորդ րոպեին Էնցո Ֆերնանդեսը հաշվիվը դարձրեց հաղթական՝ 3։2։ 

2026 թվականի Աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արգենտինան կմրցի Շվեյցարիա-Կոլումբիա խաղի հաղթողի հետ։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder