Բանգլադեշում սողանքների հետևանքով զnհվել է 9 մարդ
Հասարակություն
22:00 07/07/2026
Աշխարհ

Բանգլադեշում սողանքների հետևանքով զnհվել է 9 մարդ

Բանգլադեշի հարավ-արևելքում մուսսոնային հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքների զոհ է դարձել առնվազն ինը մարդ, որոնցից ութը ռոհինջա փախստականներ են՝ հայտնում է All Jazeera-ն։

Կիրակի ուշ երեկոյից մինչև երկուշաբթի վաղ առավոտ Քոքս Բազարի փախստականների ճամբարներում չորս վայրերում փլուզումները ցեխի և բեկորների տակ են թաղել ապաստարանները, երբ բնակիչները քնած էին։ Փրկարարները հայտնաբերել են յոթ դի, ևս մեկ զոհի հայտնաբերել են փախստականները, իսկ մեկ բանգլադեշցի տղամարդ զոհվել է, երբ սողանքը փլուզել է իր տունը։

Ռոհինջա փախստական Ալի Ահմեդը հայտնել է, որ սողանքի հետևանքով կորցրել է ծնողներին և կրտսեր եղբորը։ Նրա խոսքով՝ ընտանիքը 2017 թվականին Մյանմայից փախել էր հալածանքներից, սակայն այժմ նա կորցրել է նաև հարազատներին և անորոշ ապագայի առաջ է կանգնած։

Քոքս Բազարում, որը համարվում է աշխարհի ամենամեծ փախստականների բնակավայրը, բնակվում է ավելի քան մեկ միլիոն ռոհինջա մուսուլման։ Նրանց մեծ մասը Մյանմայից է փախել 2017 թվականին ռազմական ճնշումների հետևանքով։ Ճամբարներում ապաստարանները հիմնականում կառուցված են բամբուկից և պլաստիկե թերթերից՝ զառիթափ, անտառազրկված լանջերին, ինչի պատճառով ամենամյա մուսսոնային անձրևների ընթացքում դրանք հաճախ ենթարկվում են սողանքների և ջրհեղեղների։ ՄԱԿ-ի փախստականների գործակալության տվյալներով՝ 2021-2026 թվականներին նման աղետների հետևանքով զոհվել է 36 փախստական։

Իշխանությունները սողանքավտանգ տարածքներից արդեն տարհանել են շուրջ 1000 փախստականի և նախատեսում են տեղափոխել ևս մի քանի հազար մարդու։ Օդերևութաբանական ծառայությունը զգուշացնում է, որ առաջիկա օրերին սպասվում են նոր ուժեղ անձրևներ։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder