Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. փաստաբան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացել է խորհրդականա սենյակ, նախապես կտեղեկացնի որոշումը հրապարակելու ժամի մասին։ Լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Միջնորդության քննությունը սկսվել է առավոտյան։ Գործով դատավորն է ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։ Ծառուկյանը ձերբակալվել է նախօրեին։
ՔԿ-ն երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներմ աբսուրդային ու ծիծաղելի են։