Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունական նավագնաց ընկերությունները միլիարդներ են վաստակել ռուսական նավթի արտահանումից
Ըստ Financial Times-ի՝ հունական նավագնացության ընկերությունները վերջին երեք տարիների ընթացքում Ռուսաստանից հում նավթի արտահանումից վաստակել են մոտ 4 միլիարդ դոլար։ Սա հանգեցրել է Կիևի և Աթենքի միջև հարաբերությունների լարվածության։
Լուրը փոխամցում է dw.com։
Հունական նավագնացության ընկերությունները վերջին երեք տարիների ընթացքում ռուսական նավթի արտահանումից վաստակել են առնվազն 3.8 միլիարդ դոլար, չնայած՝ G7 խմբի երկրների կողմից Կրեմլի նավթային եկամուտները սահմանափակելու ջանքերին։
Financial Times թերթի հաշվարկների համաձայն՝ ռուսական նավթի առևտրից ամենաշատը վաստակել է հունական Dynacom Tankers ընկերությունը, որը հիմնադրվել է նավագնաց միլիարդատեր Ջորջ Պրոկոպիուի կողմից։ 2023 թվականից ի վեր Dynacom-ը ռուսական նավթի առաքումից՝ մոտ 915 միլիոն դոլարի եկամուտ, Olympic Shipping and Management-ը՝ առնվազն 404 միլիոն դոլար, Աթենքում գործող երկու ընկերություններ՝ Stealth Maritime-ը և Polembros Shipping-ը, վաստակել են ավելի քան 200 միլիոն դոլար։
Ըստ աղբյուրի՝ 2026 թվականի մայիսին հունական ընկերությունները արտահանել են ռուսական հում նավթի գրեթե 15%-ը։ Ֆորմալ առումով, ռուսական նավթի միջազգային առևտուրը թույլատրվում է այնքան ժամանակ, քանի դեռ այն համապատասխանում է G7-ի կողմից սահմանված գնի սահմանաչափին, գրում է FT-ն։ Ուկրաինայում պատերազմի պատճառով արևմտյան պատժամիջոցների պայմաններում ռուսական հում նավթի գնի սահմանաչափը ներկայումս կազմում է 44.1 դոլար մեկ բարելի համար։ Հունական ընկերությունները պնդում են, որ պահպանում են պատժամիջոցները։