Չինաստանում մшհապшտժի են դատապարտել նախկին պաշտոնյային 324 միլիոն դոլարի կաշառակերության գործով
Քաղաքական
22:15 07/07/2026
Աշխարհ

Չինաստանում մшհապшտժի են դատապարտել նախկին պաշտոնյային 324 միլիոն դոլարի կաշառակերության գործով

Չինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել երկրի արևելքում՝ Նանկին քաղաքի նախկին բարձրաստիճան պաշտոնյա Յանգ Յուլինին՝ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և մի շարք այլ հանցագործությունների համար՝ հայտնում է Al Jazeera-ն։

Չանչժոուի ժողովրդական դատարանի հրապարակած տեղեկության համաձայն՝ Յանգը 1993-2023 թվականներին պետական տարբեր պաշտոններ զբաղեցնելու ընթացքում ապօրինաբար ստացել է ավելի քան  324 միլիոն դոլար գումար և գույք։ Ըստ դատարանի՝ կաշառքները նրան փոխանցվել են նախագծերի իրականացման, բիզնես գործունեության, հողային հատկացումների և շրջանառու կապիտալի ապահովման հարցերում աջակցություն ցուցաբերելու դիմաց։

Բացի կաշառք ստանալուց՝ նախկին պաշտոնյան մեղավոր է ճանաչվել նաև յուրացման, կաշառք առաջարկելու, պետական միջոցների յուրացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման հոդվածներով։ Դատարանի հրապարակած լուսանկարներում Յանգը դատարանում հանդես է եկել վերջին խոսքով՝ ընդունելով մեղքն ու զղջալով կատարածի համար։

Գործի հանրային դատավարությունը կայացել է մարտ և ապրիլ ամիսներին՝ երկու դատական նիստերի ընթացքում, որոնց մասնակցել է ավելի քան 30 մարդ։ Դատարանի որոշմամբ՝ Յանգի անձնական գույքը կբռնագրավվի, իսկ իշխանությունները կձեռնարկեն քայլեր՝ վերականգնելու կաշառքի միջոցով ստացված ամբողջ գույքն ու միջոցները։

Յանգ Յուլինի նկատմամբ հետաքննությունը սկսվել էր Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հակակոռուպցիոն լայնածավալ արշավի շրջանակում, որը քննադատների գնահատմամբ երբեմն օգտագործվել է նաև քաղաքական մրցակիցներին չեզոքացնելու նպատակով։ Նա վերջին տարիներին կոռուպցիոն հանցագործությունների համար մահապատժի դատապարտված հերթական բարձրաստիճան պաշտոնյան է։ 2021 թվականին նույնպիսի մեղադրանքներով մահապատժի էր ենթարկվել պետական ընկերության կուսակցական քարտուղար Լայ Սյաոմինը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder