Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց դեմը զապորոժեց էր. Սամվել Կարապետյան
Քաղաքական
16:26 07/07/2026
Հայաստան

Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց դեմը զապորոժեց էր. Սամվել Կարապետյան

«Ասել եմ՝ փողոցային պայքար անպայման լինելու է, մեկ անգամ և վերջնական»,- դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հյաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, բարերար, գործարար Սամվել Կարապետյանը՝ անդրադառնալով ՍԴ որոշումից հետո իրենց ձեռնարկելիք քայլերին։

Լրագրողները հիշեցրեցին, վերջին անգամ դատարանի բակում Սամվել ԿԱրապետյանը հայտարարել էր, թե Վարդևանյանը գազ տա, ինքը վարչապետ կդառնա․ Ի՞նչ պատահեց։

«Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց դեմը զապորոժեց էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»,-ասաց նա։

Կարապետյանը հիշեցրեց, ՍԴ որոշումից հետո եղել է ընդդիմադիր ուժերի հայտարարությունը, այդ ուղղությամբ աշխատաքները շարունակվում են։ Այս օրերին Կարապետյանը հանդիպել է նաև այն թիմակիցների հետ, որոնք աշխատելու են Ազգային Ժողովում։

«Քանի որ մենք գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության, դուք կարող եք չկասկածել, ձեր մտածած ձևով կարելի է ամեն ինչ անել, բայց դրանով ցնցումների կբերենք երկիրը, դրա համար գնում ենք օրինական ճանապարհով իշխանափոխության․ Կգա օրը, մենք բոլորս հիացմունքով ականատես կլինենք»,-ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder