Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, վերջին օրերին իրականացված միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսել են օտարերկրյա պետությունների 54 քաղաքացու։
jnews.ge-ի փոխանցմամբ՝ միգրացիայի դեպարտամենտի կողմից իրականացված համալիր միջոցառումների արդյունքում երկրից արտաքսվել են Թուրքիայի, Թուրքմենստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Պակիստանի, Նիգերիայի, Եգիպտոսի, Ֆիլիպինների և այլ պետությունների ընդհանուր առմամբ 54 քաղաքացի։
Գործող օրենսդրության համաձայն՝ արտաքսված անձանց նկատմամբ սահմանվել է երկիր մուտք գործելու արգելք։
Անօրինական միգրացիայի դեմ պայքարը Ներքին գործերի նախարարության առաջնահերթ ուղղություններից է։ Թարմ վիճակագրական տվյալների համաձայն՝ ընթացիկ տարում երկրից արդեն արտաքսվել է 2090 անօրինական միգրանտ, այդ թվում՝ հունվարին՝ 232, փետրվարին՝ 312, մարտին՝ 360, ապրիլին՝ 401, մայիսին՝ 340 և հունիսին՝ 391 օտարերկրյա քաղաքացի։
Հայաստանցիների մասով հաղորդում չկա։