Գագիկ Ծառուկյանի առյուծը սատկել է գազանանոցում
Հասարակություն
18:47 07/07/2026

Գագիկ Ծառուկյանի առյուծը սատկել է գազանանոցում

Երեկ Երևանի գազանանոց էին տեղափոխվել Գագիկ Ծառուկյանի երեք գազանները՝ հատուկ թմրեցումով, այսօր լրատվականները հայտնում էին, որ իրենք տեղեկատվություն ունեն մի առյուծի սատկելու մասին։

Փաստինֆոյի ուղիղ հարցին կենդանաբանականից չէին պատասխանել, իսկ հիմա հայտարարություն են տարածել․ 

Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder