Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա. ՔԿ
Իրավունք
19:34 07/07/2026
Հայաստան

Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա. ՔԿ

 Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա։ Այս մասին Panorama.am-ին հայտն եց ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Նշենք, որ քիչ առաջ Կնեդանաբանական այգին հաստատեց առյուծի անկման մասին լուրը.

«Այս պահին ցավով կարող ենք հաստատել, որ նախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը, պայմանավորված մեծ տարիքով և ուղեկցող հիվանդություններով (ինչն արդեն արձանագրված է հերձման ակտով) քնեցումից չի արթնացել։

Կենդանու օրգան համակարգերը եղել են ախտահարված` փայծախը, լյարդը, թոքերը, սիրտը, լեղապարկում խոլեցիստիտային փոփոխություններ, առկա է ճարպակալում, որովայնի խոռոչում առկա է ազատ հեղուկ` ինչը տարիքային փոփոխությունների հետևանք է»։

ՔԿ-ն երեկ հայտնեց, որ կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում վայրի կենդանի կամ թռչուն ապօրինի որսալու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ծ.-ին պատկանող առանձնատնից առգրավվել են տարբեր կենդանիների և թռչունների 190 հատ խրտվիլակ, ինչպես նաև 3 առյուծ և 1 վագր, որոնք ճանաչվել են որպես իրեղեն ապացույց և տեղափոխվել Կենդանաբանական այգի։

Ապօրինի որսի հետևանքով շրջակա միջավայրին պատճառվել է 30 մլն ՀՀ դրամի վնաս:

Գ.Ծ.-ի առանձնատանը պահվող մյուս կենդանիները նախատեսվում է առգրավել և պատասխանատու պահպանությանը հանձնել հաջորդող օրերին: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է: 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder