Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
«Դա հեքիաթ է, Գյուլնազ տատի հեքիաթը». Քաղաքացիները խաղաղության պայմանագրի մասին
Վանաձորում անցկացված հարցման ընթացքում քաղաքացիները տարբեր գնահատականներ են հնչեցրել այն հարցին, թե արդյոք կարողանալու է Փաշինյանը կնքել խաղաղության պայմանագիրը։
Որոշ քաղաքացիների կարծիքով, խաղաղության հաստատումը կարող է նպաստել ճանապարհների բացմանը, առևտրի զարգացմանն ու տնտեսական ակտիվությանը։ Սակայն, նրանց խոսքով, այդ գործընթացը չպետք է իրականացվի միայն մեկ կողմի թելադրանքով։
«Եթե խաղաղություն են ուզում, ճանապարհները բացեն, առևտուրը լավանա, թող բացեն, բայց Ալիևի ասածով չէ։ Մենք էլ պետք է մեր պայմանները դնենք»,- ասում է քաղաքացիներից մեկը։
Մյուսներն ընդգծում են, որ խաղաղության գաղափարին դեմ չեն, սակայն մտահոգված են դրա հնարավոր պայմաններով։
«Խաղաղություն բոլորին էլ պետք է, բայց արժանապատիվ խաղաղություն»,- նշում է մեկ այլ քաղաքացի։
Հարցվածներից մի քանիսն էլ չեն հավատում խաղաղության պայմանագրին։
«Դա հեքիաթ է, Գյուլնազ տատի հեքիաթը։ Ես ընդհանրապես չեմ հավատում այդպիսի խաղաղությանը»,– նշում է քաղաքացիներից մեկը։