Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. փաստաբան
Իրավունք
15:49 07/07/2026
Հայաստան

Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. փաստաբան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է։ Դատարանը հեռացել է խորհրդականա սենյակ, նախապես կտեղեկացնի որոշումը հրապարակելու ժամի մասին։ Լրագրողներին ասաց Գագիկ Ծառուկյանի  պաշտպաններից Երեմ Սարգսյանը։ 

Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանին  երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Միջնորդության քննությունը սկսվել է  առավոտյան։ Գործով դատավորն է ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Գարիկ Աբելյանը։  Ծառուկյանը  ձերբակալվել է նախօրեին։ 

ՔԿ-ն երեկ տարածել էր հաղորդագրություն, ըստ որի, կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթներից մեկով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գ.Ծ.-ի կազմակերպմամբ մի շարք անձինք 2022-2024 թվականների ընթացքում առերևույթ կատարել են առանձնապես խոշոր չափերով խարդախություն և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում: Ծառուկյանի փաստաբանը հայտարարել է, որ մեղադրանքներմ աբսուրդային ու ծիծաղելի են։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է, դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ. փաստաբան