Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները. Նա կարիերան ավարտում է առանց աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճման
Սպորտ
08:23 07/07/2026
Աշխարհ

Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները. Նա կարիերան ավարտում է առանց աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճման

Կրիշտիանու Ռոնալդուն ավարտվում է փառահեղ կարիերան առանց ամենակարևոր՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճման. Պորտուգալիայի հավաքականի կազմում Կրիշտիանու Ռոնալդուի՝ աշխարհի առաջնության  1/8 եզրափակիչ փուլում անցկացրած վերջին հանդիպումն ավարտվեց Իսպանիայից կրած 0:1 հաշվով պարտությամբ։ Միկել Մերինոյի՝ ավելացված ժամանակում խփած գոլը Իսպանիայի  հավաքականին դուրս բերեց հաջորդ փուլ։  Քառորդ եզրափակիչում իսպանացիները կմրցեն ԱՄՆ – Բելգիա զույգի հաղթողի հետ։

Պարտությունից հետո  Կրիշտիանու Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները, նա արտասվում էր։

41-ամյա ֆուտբոլիստը, ով «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր է, Չեմպիոնների լիգայի հնգակի և Եվրո-2016-ի հաղթող, իր ակումբների և ազգային հավաքականի կազմում խփել է 976 գոլ՝ սահմանելով համաշխարհային ռեկորդ։ Նա գոլ է խփել ռեկորդային թվով՝ վեց աշխարհի առաջնություններում։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ռոնալդուն չկարողացավ զսպել արցունքները. Նա կարիերան ավարտում է առանց աշխարհի չեմպիոնի տիտղոսի նվաճման