Վերջնական համաձայնագիրը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները շարունակվում են. Իրանի ԱԳՆ
Քաղաքական
14:20 07/07/2026
Աշխարհ

Վերջնական համաձայնագիրը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները շարունակվում են. Իրանի ԱԳՆ

«Միլիոնավոր հպարտ իրանցիներ միավորվել են՝ մեծարելու Մեծն այաթոլլահ Խամենեիին և նրա ժառանգությունը: Ո՛չ նրանց, ո՛չ էլ մեր քաջարի զինված ուժերին որևէ սպառնալիք չի հուզում»,- X սոցիալական ցանցում Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին նախազգուշացում է հղել Միացյալ Նահանգներին՝ ընդգծելով, որ վերջնական համաձայնագիրը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ սպառնալիքները շարունակվում են։

«Փոխըմբռնման հուշագրի 13-րդ կետը հստակ է. վերջնական համաձայնագրի շուրջ բանակցությունները չեն սկսվի, եթե սպառնալիքները շարունակվեն: Հարգեք ձեր ստորագրությունը», - հիշեցրել է Արաղչին ԱՄՆ-ին:

Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հուղարկավորությանը մեծ թվով մարդիկ են մասնակցել, իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, դա ցույց է տալիս  իրանական ազգի միասնությունն ու դիմացկունությունը՝ կոչ անելով Վաշինգտոնին պահպանել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Վերջնական համաձայնագիրը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքները շարունակվում են. Իրանի ԱԳՆ