500 լրագրողներ կլուսաբանեն Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունները
Հասարակություն
13:17 01/07/2026
Տարածաշրջան

500 լրագրողներ կլուսաբանեն Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունները

Աշխարհի տարբեր ծայրերից հարյուրավոր լրագրողներ կմեկնեն Իրան՝ լուսաբանելու Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության արարողությունները։  Irna  լրատվական գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարել է Թեհրանի նահանգապետ Մոհամմադ Սադեկ Մոթամեդիանը։

«Արարողություններին սպասվում է աշխարհի տարբեր ծայրերից ավելի քան 500 լրագրողի մասնակցություն, իսկ միջազգային լրատվամիջոցները լայնորեն լուսաբանելու են Թեհրանում տեղի ունեցող իրադարձությունները»,- ասել է նահանգապետը։

Նա նշել է,  որ լրատվամիջոցների լայնածավալ լուսաբանումը աշխարհին կցույց տա Իրանի ժողովրդի ուժեղ ներկայությունը արարողություններին և նրանց վերահաստատված հավատարմությունը Իսլամական հեղափոխությանը և նրա ղեկավարությանը։

Հիշեցնենք, որ ամիսներ տևած հետաձգումներից հետո Թեհրանը կազմակերպում է հանգուցյալ Այաթոլլահ Ալի Խամենեիի վեցօրյա հուղարկավորության արարողությունը մի քանի քաղաքներում՝ խիստ անվտանգության և Հորմուզի, միջուկային և պատժամիջոցների հարցերի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունների ֆոնին։ Պաշտոնական տվյալներով՝ արարողությունները կտևեն հուլիսի 4-ից մինչև հուլիսի 9-ը և կանցկացվեն Թեհրանում, Ղոմում և Մաշհադում։

Սգո միջոցառումները կսկսվեն Թեհրանում շաբաթ և կիրակի օրերին՝ Մոսալլա աղոթքի համալիրում, որը Թեհրանի խոշորամասշտաբ պետական ​​կրոնական հավաքույթների գլխավոր վայրն է։

Մոսալլայում են, թարգմանաբար նշանակում է «աղոթատեղի», անցկացվել  Իսլամական Հանրապետության բարձրաստիճան գործիչների հուղարկավորությունները, այն ծառայում է որպես պետական ​​սգո արարողությունների խորհրդանշական կենտրոն։

Հրաժեշտի գլխավոր արարողությունը տեղի կունենա երկուշաբթի օրը՝ Իմամ Հոսեյնի հրապարակից մինչև Ազադի կամ «Ազատության» հրապարակ 10 կիլոմետրանոց երթուղով՝ հսկայական հանրային վայր, որը եղել է Իրանի պատմության մեջ ամենակարևոր զանգվածային հավաքույթների վայրը՝ 1979 թվականի իսլամական հեղափոխությունից մինչև երկրի ամենամեծ բողոքի ցույցերը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
500 լրագրողներ կլուսաբանեն Իրանի հոգևոր առաջնորդի հուղարկավորության արարողությունները