Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
29 տարի է՝ ձեր Տաթևն եմ. Սիրված երգչուհին նշում է ծննդյան տարեդարձը
Սիրված երգչուհի Տաթև Ասատրյանն այսօր տոնում է 29-ամյակը։
«Այսօր դառնում եմ 29 տարեկան։ 29 տարի է՝ ձեր Տաթևն եմ և ամբողջ կյանքս ձերն էլ մնալու եմ: Իմ ունեցած ամենաթանկ նվեր` իմ հայ ժողովուրդ»,-գրել է նա Ինսթագրամի իր էջում։

Երգչուհին տարբեր հաղորդումների ժամանակ պատմել է, որ ծանր մանկություն է ունեցել, ստիպված է եղել դեռ փորքուց աշխատել ընտանիք կարիքները հոգալու համար, օրար շարունակ մնացել է հիվանդանոցում՝ մորը խնամելու համար։ Հիմա նա հաճախ է բարեգործություններ անում՝ օգնելով բազմաթիվ երեխաների, որոնց մանկությունն անցնում է ծանր պայմաններում։
Անցած տարի նա 3 մենահամերգ ունեցավ Մարզահամերգային համալիրում։ Հաղորդումներից մեկի ժամանակ նա անկեղծացել էր.

«Այսօր մի քանի անգամ ասեցիր, թե ինչքան շատ է սիրում ինձ ժողովուրդը, և դա փոխադարձ է։ Բայց այդ սիրո հակառակ կողմում կա մի աշխարհ, որտեղ ես ինձ ոչ մի կերպ չեմ գտնում, չեմ համակերպվում։ Կան մարդիկ, որոնց դուր չի գալիս, որ իր ու ժողովրդի սերը փոխադարձ է, նրանք ամեն ինչի պատրաստ են, որ այդ սերը վնասեն։
Բայց ոչ թե երեսիդ ասելով, այլ պատերի տակ խոսելով։ Մարդը կարա քեզ տեսնի, փաթաթվի, հարցնի՝ ո՞նց ես։ Էքնան ուրախ եմ քո համար։ Բայց հետո մի այնպիսի բան լսես մի տեղից, որ ինքդ էլ չհավատաս դրան։ Գիտե՞ս, երբ կինն է խոսում, նախանձ ասվածը, ինչ-որ տեղ կնոջ գենետիկային ավելի մոտ է, որովհետև նա էմոցիոնալ է։ Բայց երբ դա տղամարդն է անում, այն մարդը, որ ունի տղամարդկություն, պետք է վայել պահի իրեն։ Ամոթ է։ Ես Հայաստանում ունեցած մեծ մենահամերգից հետո ինձ համար շատ հարազատ մարդիկ կորցրեցի, ովքեր պարզապես սկսեցին ինձ բարև չտալ։ Գիտե՞ս, գուցե աստծուն բարկացնեմ, բայց եթե ես իմանայի, որ այսպես է լինելու, գուցե այդ մենահամերգը չունենայի։ Էն մարդիկ, ում համար ես հոգի եմ տվել, մեծարել եմ ինձնից ավելի, երբեք չեմ սպասել։ Բայց գիտե՞ս, իմ անցած օվկիանոս դժվարությունների դեմ այսօրվա դժվարությունները փոքր առուներ են, և Փառք Տիրոջը, ես իմ ոտքերի վրա ամուր կանգնած եմ, ինձ ոչինչ չի կարող ասյ կյանքում կոտրել, ես այնքան բան եմ տեսել, այնքան բանի միջով եմ անցել։ Բան չունեմ ասելու, սիրտս շատ է ցավում, որովհետև հոգի եմ տվել այդ մարդկանց համար»։