«Դա հեքիաթ է, Գյուլնազ տատի հեքիաթը». Քաղաքացիները խաղաղության պայմանագրի մասին
Հասարակություն
21:40 07/07/2026
Հայաստան

«Դա հեքիաթ է, Գյուլնազ տատի հեքիաթը». Քաղաքացիները խաղաղության պայմանագրի մասին

Վանաձորում անցկացված հարցման ընթացքում քաղաքացիները տարբեր գնահատականներ են հնչեցրել այն հարցին,  թե արդյոք կարողանալու է Փաշինյանը կնքել խաղաղության պայմանագիրը։

Որոշ քաղաքացիների կարծիքով,  խաղաղության հաստատումը կարող է նպաստել ճանապարհների բացմանը, առևտրի զարգացմանն ու տնտեսական ակտիվությանը։ Սակայն, նրանց խոսքով, այդ գործընթացը չպետք է իրականացվի միայն մեկ կողմի թելադրանքով։

«Եթե խաղաղություն են ուզում, ճանապարհները բացեն, առևտուրը լավանա, թող բացեն, բայց Ալիևի ասածով չէ։ Մենք էլ պետք է մեր պայմանները դնենք»,- ասում է քաղաքացիներից մեկը։

Մյուսներն ընդգծում են, որ խաղաղության գաղափարին դեմ չեն, սակայն մտահոգված են դրա հնարավոր պայմաններով։

«Խաղաղություն բոլորին էլ պետք է, բայց արժանապատիվ խաղաղություն»,- նշում է մեկ այլ քաղաքացի։

Հարցվածներից մի քանիսն էլ չեն հավատում խաղաղության պայմանագրին։

«Դա հեքիաթ է, Գյուլնազ տատի հեքիաթը։ Ես ընդհանրապես չեմ հավատում այդպիսի խաղաղությանը»,– նշում է քաղաքացիներից մեկը։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
«Դա հեքիաթ է, Գյուլնազ տատի հեքիաթը». Քաղաքացիները խաղաղության պայմանագրի մասին