Էրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը
Քաղաքական
11:56 08/07/2026
Աշխարհ

Էրդողանի կինը թույլ չի տվել Մակրոնին համբուրել իր ձեռքը

Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Թուրքիայի նախագահի կինը՝ Էմինե Էրդողանը, թույլ չի տվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին համբուրել իր ձեռքը։ Հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է Մակրոնը Էրդողանի կնոջ ձեռքը բռնում և ուզում համբուրել, սակայն նա համառորեն հետ է քաշում։

Միևնույն ժամանակ, Էրդողանը և Բրիջիթ Մակրոնը միմյանց ձեռք են սեղմում։ Այնուհետև առաջնորդներն ու առաջին տիկնայք կանգնում են խմբակային լուսանկարի համար։

Հիշեցնենք՝ Անկարան հուլիսի 7-8-ին կայանում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի անդամ պետությունների և գործընկեր երկրների ղեկավարներն ու կառավարությունների ղեկավարները։ 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder