Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը. Իրավաբանի հարցերը
Իրավունք
10:29 08/07/2026
Հայաստան

Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը. Իրավաբանի հարցերը

Իրավաբան,  դիպլոմավորված անասնաբույժ Դավիթ Թումասյանը, անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող առյուծի՝ քնելցնելուց հետո չզարթնելուն, գրում է.

«Առյուծների ընդհանուր քանակն ամբողջ երկրագնդում չի գերազանցում 27.000-29.000-ը, և երեկ մեկ առյուծի անկումը տրամաբանական է՝ պետք է մեծ աղմուկ բարձրացներ նաև համաշխարհային մակարդակով:

Իրավական տեսանկյունից անպատասխան են մնացել հետևյալ էական հարցերը (առնվազն չեն հանրայնացվել)՝

1 – Ի՞նչ անհրաժեշտություն կար այդ առյուծներին տեղափոխել կենդանաբանական այգի և մինչ այդ նրանց պահման պայմաններում ի՞նչ է փոխվել, որ այդ անհրաժեշտությունն առաջացավ հենց հիմա: Որքանո՞վ էր տեղափոխումն իրավաչափ և հիմնավոր:

2 – Ուղեկցող հիվանդությունների ցանկը տպավորիչ է, սակայն դրանք ա՞յն աստիճանի էին, որ կարող էին հանգեցնել մահվան: Հազարավոր կենդանիներ և մարդիկ տարիներով ապրում են և՛ լյարդի ցիրոզով, և՛ այլ նշված հիվանդություններով:

3 – Հաշվի առնելով կենդանիների տեղափոխումը՝ արդյ՞ոք ներկա է եղել մասնագիտացված անասնաբույժ և իրականացվել է կենդանիների նախնական զննում, որը կենդանիների տեղափոխումից առաջ պարտադիր է:

4 – Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը, քանի որ քնաբերի դոզան հաշվարկվում է անհատապես՝ կենդանի քաշի 1 կգ-ի հաշվով:

5 – Կենդանաբանական այգի հասնելուն պես՝ կենդանիները ենթարկվե՞լ են բժշկական զննման, թե՝ ոչ, իսկ եթե ոչ՝ ապա ինչո՞ւ:

Հ.Գ. Շատերի համար նորություն կլինի, սակայն գրում եմ ոչ միայն որպես իրավաբան, այլ նաև որպես դիպլոմավորված անասնաբույժ»։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ո՞վ է հաշվարկել քնաբերի դոզան, և կշռվե՞լ են կենդանիները մինչ ներարկումը. Իրավաբանի հարցերը