Թրամփը հայտարարում է՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն ավարտված է, Իսպանիային էլ անվանում է ՆԱՏՕ-ի «սարսափելի գործընկեր»
Քաղաքական
13:58 08/07/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարում է՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն ավարտված է, Իսպանիային էլ անվանում է ՆԱՏՕ-ի «սարսափելի գործընկեր»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտությունը դադարեցնելու համար ստորագրված փոխըմբռնման հուշագիրն «ավարտվել է», հավելելով, որ չի ցանկանում շփվել Թեհրանի հետ՝ Իրանի ղեկավարությանը անվանելով «հիվանդ մարդիկ»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդների գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Թրամփը նաև ասել է, որ հրամայել է իր ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթին խզել առևտրային կապերը Իսպանիայի հետ՝ Մադրիդը անվանելով ՆԱՏՕ-ի «սարսափելի գործընկեր»։

ԱՄՆ-ն նոր ռազմական հարվածներ է հասցրել Իրանին և չեղյալ հայտարարել Իրանին նավթ վաճառելու լիցենզիան՝ ի պատասխան երեք տանկերների վրա հարձակումների։ Սա վերջին «հարված»-ն էր հրադադարի համաձայնագրին՝ Եվրոպայում խորապես ժողովրդականություն չվայելող պատերազմում։

«Սա շատ հետաքրքիր հարց է։ Ինձ համար կարծում եմ՝ ամեն ինչ ավարտվել է։ Ես չեմ ուզում նրանց հետ գործ ունենալ», - ասել է  Թրամփն ի պատասխան այ հարցին, թե արդյո՞ք Իրանի հետ կնքված ժամանակավոր համաձայնագիրն ավարտվել է, որը նախատեսում էր երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի կնքում օգոստոսի կեսերին։

«Նրանք տականքներ են։ Նրանք հիվանդ մարդիկ են։ Նրանց ղեկավարում են հիվանդ մարդիկ։ Ինչ վերաբերում է ինձ, նրանց հետ գործ ունենալը պարզապես ժամանակի վատնում է», - ասել է նա։

Այս ամենից զատ՝ Վաշինգտոնն ու Մադրիդը հակասությունների մեջ են, ընդ որում՝ Իսպանիան բացահայտորեն մերժել է Թրամփի պահանջները՝ ուղղված եվրոպական երկրներին կտրուկ ավելացնել ռազմական ծախսերը՝ սեփական պաշտպանությունը հոգալու համար։

«Իսպանիան ապարդյուն գործ է։ Մենք այլևս չենք ուզում որևէ առևտրային գործարք կնքել Իսպանիայի հետ»,-ասել է Թրամփը։ - «Ի դեպ, ես կցանկանայի դադարեցնել այն։ Իսպանիան սարսափելի գործընկեր է ՆԱՏՕ-ում։ Նրանք չեն մասնակցում, չեն վճարում։ Ես չեմ ուզում որևէ կապ ունենալ Իսպանիայի հետ։ Կտրեք Իսպանիայի հետ ամբողջ առևտուրը, այդ թվում՝ այցելությունները»։

Ի պատասխան՝ վարչապետ Պեդրո Սանչեսի գրասենյակը հայտարարել է, որ Թրամփի հայտարարություններին վերաբերվում է որպես սովորականի պես՝ հավելելով, որ երկկողմ հարաբերությունները շահավետ են երկու երկրների համար։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder