Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ի կազմում
Քաղաքական
16:55 08/07/2026
Աշխարհ

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կմնա ՆԱՏՕ-ի կազմում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահեցրել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, որ Միացյալ Նահանգները մտադիր չի դուրս գալ դաշինքից։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրին։

«Թրամփը... վստահեցրել է, որ իր երկիրը կմնա ռազմական դաշինքում», - ասել է գործակալության աղբյուրը։

Գազետա.ռու-ն հիշեցնում է, որ ապրիլի սկզբին Թրամփը հայտարարել էր, որ դիտարկում է ՆԱՏՕ-ից դուրս գալու հնարավորությունը, քանի որ դաշնակիցները հրաժարվում են օգնել Վաշինգտոնին Իրանի դեմ պատերազմում: Նա դաշինքը անվանել էր «թղթե վագր» և հայտարարել, որ դուրս գալը անդառնալի է:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder