Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Թրամփը Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունը խոստացել է Հայաստան-ադրբեջան «խաղաղության» նման «կարգավորել»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե՝ վստահ է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր կլինի հասնել համաձայնության, հրապարակել է 24news-ը։
«Կարծում եմ՝ համաձայնությունը (Կիևի և Մոսկվայի միջև) կկայանա։ Մենք արդեն կարողացել ենք հասնել նման համաձայնությունների»,- ասել է նա։
Որպես օրինակ Թրամփը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ պնդելով, որ այն շարունակվել է 32 տարի, և իր խոսքով՝ իրեն հաջողվել է կարգավորել այն։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ունի վերջնաժամկետ, մինչև երբ ակնկալում է հասնել ռուս-ուկրաինական համաձայնության, ԱՄՆ նախագահը նշել է, որ որևէ ժամկետ չի սահմանում։
«Ո՛չ, ես որևէ ժամկետ չունեմ։ Այստեղ հնարավոր չէ վերջնաժամկետներ սահմանել, քանի որ չափազանց շատ բան է դրված խաղասեղանին»,- ասել է Թրամփը։
Մեր կողմից ասենք, որ Ռուսաստան-Ուկրաինա համաձայնությունը, Թրամփի օրինակով նշած. «կաշխատի», եթե Թրամձը նաև ասի՝ ով է այդ երկուսից ադրբեջանը։