Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ընկույզը հասել ու մնացել էր աջ բրոնխում. Վանաձորում փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը
Վանաձորի ԲԿ-ի բժիշկները փրկել են 61-ամյա տղամարդու կյանքը: Վանաձորի բժշկական կենտրոն է դիմել 61-ամյա տղամարդ՝ կայուն հազի, շնչարգելության (դժվարաշնչության) և օդի պակասի զգացողության գանգատներով։ Պացիենտին անմիջապես ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն։ Կատարված կոմպյուտերային տոմոգրաֆիայի (ԿՏ) արդյունքում աջ միջանկյալ բրոնխի լուսանցքում հայտնաբերվել է օտար մարմին։
Ախտորոշումը հաստատելու և խնդիրը վերացնելու նպատակով շտապ կարգով իրականացվել է ֆիբրոբրոնխոսկոպիա (FBS): Միջամտության ընթացքում պարզվել է, որ բրոնխը խցանող օտար մարմինը ընկույզի միջուկ է։

«Շնորհիվ կրծքային վիրաբույժ Վահե Սալնազարյանի և բժշկական կենտրոնի բուժանձնակազմի օպերատիվ, հմուտ ու պրոֆեսիոնալ գործողությունների՝ օտար մարմինը հաջողությամբ և անմիջապես հեռացվել է բրոնխոսկոպիայի միջոցով: Հաշված րոպեների ընթացքում հաջողվել է վերականգնել պացիենտի բնականոն շնչառությունը և փրկել վերջինիս կյանքը: Բուժառուի վիճակը գնահատվում է բավարար»,-մանրամասնում են ԲԿ-ից։
