ՀՀ-ում Իրանի դեսպան. Թշնшմին չէր հասկանում, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելով՝ կոտրեց օծանելիքի սրվակը
Քաղաքական
11:08 08/07/2026
Հայաստան

ՀՀ-ում Իրանի դեսպան. Թշնшմին չէր հասկանում, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելով՝ կոտրեց օծանելիքի սրվակը

«Մենք տեսնում ենք, որ այս օրերին Իրանի ժողովուրդն արձանագրեց ևս մեկ հաղթանակ ու նոր հերոսապատում կերպտեց»,-լրագրողների հեը ընթացող հանդիպմանը հայտարարեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան
Խալիլ Շիրղոլամին։

Նա ընդգծեց, այս օրերին Իրանը հրաժեշտ  է տալիս իր նահատակված հոգևոր առաջնորդին և միլիոնավոր իրանցիներ, հավատացյալներ ու շիաներ Իրանի ու Իրաքի տարբեր քաղաքներում իրենց ուխտն ու հարգանքն են հայտնում հոգևոր առաջնորդին։

«Սա համաշխարհային պատմության մեջ հուղարկավորության պաշտոնական արարողությունների մեջ ամենամեծերից մեկն է, եթե ոչ ամենամեծը։ Ալի Խամենեին միայն կրոնական կամ քաղաքական առաջնորդ չէր, նա խորհրդանիշն էր Իրանի ազգային իղձերի ու նպատակների, որոնք ուղղված էին Իրանի անկախության պահպանմանը, օտարների միջամտությունների ներք չլինելը, բարգավաճմանը։ Իրանի թշնամիները ֆիզիկապես սպանել են նրան, սակայն նրանք չգիտեն, որ  լեգենդները չեն մահանում»,-ասաց դեսպանը։

Խալիլ Շիրղոլամին ասաց, ավելի վաղ իր հոդվածներից մեկում գրել է՝ թշնամին չէր հասկանում, որ հոգևոր առաջնորդին սպանելով կոտրեց օծանելիքի սրվակը, ինչի արդյունքում այդ օծանելիքի անուշ բույրը տարածվեց ողջ աշխարհով մեկ։ Դրա ապացույցը միլիոնավոր մարդիկ են, որ եկել են վերջին հրաժեշտը տալու Ալի Խամենեին։

«Այդ արարողությունները միայն սգո ծեսեր չեն, դրանք ցույց են տալիս Իրանի ժողովրդի կամքը, համախմբվաածությունը։ Եվս մեկ անգամ բոլորի համար պարզ դարձավ, որ ճշմարտության ուղին ոչ ոք չի կարող փակել»,-ասաց դեսպանը։

Դիվանագետի խոսքով, այդ արարողություններին մասնակցել են 41 երկրների ղեկավարներ, մոտ 150 օտարերկրացի լրագրողներ 90 լրատվամիջոցներից լուսաբանեցին այդ միջոցառումները։ Նա շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Իրան մեկնած պատվիրակության համար, ինչը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների բարձր մակարդակի մասին։

Իրանի նահատակ հոգևոր առաջնորդը, ըստ դեսպանի, յուրահատուկ վերաբերմունք  ուներ դեպի Հայաստանը, այն մեծ սիրով անվանում էր Իրանի ազնիվ հարևան, յուրահատուկ հարգանքով էր վերաբերվում Իրանում ապրող հայ ժողովրդին, ամեն առիթ օգտագործում էր հայ ընտանիքներին այցելելոը համար, որոնք զավակները զոհվել էին Իրան-իրաքյան պատերազմի ժամանակ։

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՀՀ-ում Իրանի դեսպան. Թշնшմին չէր հասկանում, որ Իրանի հոգևոր առաջնորդին սպանելով՝ կոտրեց օծանելիքի սրվակը