Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արմատապես փոփոխվել են մեր պետության գաղափարական հիմքերը. Ալեքսանդր Իսկանդարյան
«Մենք կտրուկ փոփոխել ենք Հայաստանի երրոդ հանրապետության հիմքերը։ Հիմքն այս պետության ղարաբաղյան հիմնախնդիրն էր»,-Aysor.am-ի «Հարցեր կան» հաղորդման ընթացքում հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։
Նա ընդգծել է, մենք բանակ ունեցել ենք պետություն ունենալուց ավելի վաղ, մեզ մոտ քաղաքական առաջին էլիտան ձևավորվել է ղարաբաղյան հիմնահարցից, ոչ թե Ղարաբաղից, այլ Ղարաբաղյան հիմնարհարցից։
«Մեզ մոտ առաջին շարժումն անվանվել է Ղարաբաղյան շարժում՝ «Ղարաբաղ» կոմիտեն, որը հետո վերածվեց համաժողովրդական շարժման։ Մարդիկ, որոնք եկել են այնտեղից՝ լավն են, վատն են, քաղաքական կապիտալ ձևավորել են այդ հարցի հիման վրա։ Հայկական պետության գաղափարը, բեքգրաունդն Արցախն էր»,-մանրամասնել է Ա. Իսկանդարյանը։
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության 90 տոկոսը Ղարաբաղյան հարցի շուրջ էր, ահա դա է փոխվել։
«Դա շատ արմատական փոփոխություն է։ Շատ կարևոր փոփոխություն է։ Հիմա պետք է մտածել ուրիշ գաղափարական հիմքեր, քանի որ հինը չկա։ Դեռ 2020-ին պարոն Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստանն է, և վերջ։ Հիմա իշխանությունը պետք է փորձի արադարացնել այն, ինչ տեղի ունեցավ, ինչ-որ բան ասել դրա մասին։ Դրա համար նա փորձում է փոխել պետության հիմքերը»,-նշել է Իսկանդարյանը՝ ավելացնելով, որ այդ կերպ նաև պայքարում են իրենց իշխանությունը պահպանելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։