Բայրամով. Ադրբեջանը տեղեկացված է Հայաստանում ԹՐԻՓՓ նախագծի ընթացքի մասին
Քաղաքական
11:29 09/07/2026
Տարածաշրջան

Բայրամով. Ադրբեջանը տեղեկացված է Հայաստանում ԹՐԻՓՓ նախագծի ընթացքի մասին

Ադրբեջանը տեղեկացվում է  ԹՐԻՓՓ նախագծի ընթացքի մասին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։

«Այս նախագիծը ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների կողմից: Բանակցություններն ընթանում են Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև: Այնուամենայնիվ, ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի կետերը գտնվում են Ադրբեջանի տարածքում, ուստի մեր ամերիկացի գործընկերները մեզ տեղեկացված են պահում:

Մեզ տեղեկացրել են, որ գործընթացը շարունակվում է, ներկայումս փաստաթղթերի պատրաստման փուլն է», - ասել է Բայրամովը:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder