Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում․ քաղաքացին հայտնում է՝ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մ բարձրությամբ աշտարակի վրա
Հասարակություն
09:03 09/07/2026
Հայաստան

Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում․ քաղաքացին հայտնում է՝ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մ բարձրությամբ աշտարակի վրա

Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամը 07։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում հերթական օպերատիվ տեղեկությունն է ստացվել, որ մի քաղաքացի բարձրացել է Բյուրեղավան քաղաքի շշերի գործարանի տարածքում գտնվող երկաթբետոնե աշտարակի (խողովակի) վրա՝ մոտ 70 մետր բարձրություն ունեցող և սպառնում է ցած նետվել։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Մի տղամարդ բարձրացել է աշտարակի ամենավերին հատվածը և սպառնում է ցած նետվել։

Այս պահին նրա հետ ոստիկաններն ու փրկարարները բանակցություններ են վարում, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին և անվտանգ իջնի։

Քաղաքացին հայտնում է, որ ինքը Ֆիդել Կաստրոն է, սակայն չի նշում, թե ինչ պատճառով է փորձում դիմել այդ քայլին։

Համայնքային ոստիկանները պարզում են նրա ինքնությունը։

Դեպքի վայրում հերթապահում է նաև շտապօգնության բժիշկների խումբը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Արտառոց դեպք՝ Բյուրեղավանում․ քաղաքացին հայտնում է՝ ինքը Ֆիդել Կաստրոն է, բարձրացել է մոտ 70 մ բարձրությամբ աշտարակի վրա